Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պաշտոնական պատվիրակության անդամների հետ 26.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պաշտոնական պատվիրակության անդամների հետ

 Ապրիլի 25-ից 28-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը:Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն... ավելին →

ՀՀ Նախագահը Բերդում ծանոթացավ կառուցվող եկեղեցու շինաշխատանքներին26.04.2012

ՀՀ Նախագահը Բերդում ծանոթացավ կառուցվող եկեղեցու շինաշխատանքներին

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Բերդ քաղաքում կառուցվող նոր եկեղեցու շինհրապարակում: Եկեղեցու կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են, իսկ տարածքն անհատույց տրամադրվել է Բերդ համայնքի կողմից: 2007 թվականին իրականացվել են հողային և բետոնացման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է: Ներկայում իրականացվում է շինարարության համար անհրաժեշտ տեխնիկայի տեղափոխման, էլ. ցանցի հետ պայնագրերի կնքման... ավելին →

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն նախընտրական դասընթացներ են անկացրել ՀՀ ոստիկանների համար26.04.2012

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն նախընտրական դասընթացներ են անկացրել ՀՀ ոստիկանների համար

 ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն Երևանում ամփոփել են Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային ստանդարտներին... ավելին →

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ26.04.2012

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ըստ օրակարգի` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքների իրականացման կապալառուի, ինչպես նաև Ծրագրի... ավելին →

Ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ26.04.2012

Ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ

 Հայաստանում ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Երևանում մեկնարկած «Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ընթացքում: «Սոցիալական ծառայողը պետք է կարողանա բացահայտել այդ ընտանիքին հուզող հիմնախնդիրները և առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք նրա համար օգտակիր կլինեն: Հասկանալի է, որ այս որակական փոփոխությունը կարիք ունի... ավելին →

Կառավարությունը թեթևացնում է ՓՄՁ հարկային բեռը26.04.2012

Կառավարությունը թեթևացնում է ՓՄՁ հարկային բեռը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և 2012 թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքում առաջին անգամ արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն, կառավարությունն արձանագրել է, որ նշված օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված... ավելին →