Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները27.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները

Սեպտեմբերի 27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը եւ կատարված ծրագրերը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի... ավելին →

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը` ԱԺ-ում27.09.2012

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը` ԱԺ-ում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեցին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը27.09.2012

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. « Հարգարժան պարոն դեսպան, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի`... ավելին →

Պարզաբանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ27.09.2012

Պարզաբանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ

ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Խնդրում եմ Աբրամ Բախչագուլյանին ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է։ ՀՀ... ավելին →

Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին27.09.2012

Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել... ավելին →

Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին27.09.2012

Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին իրականացվել են»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից... ավելին →