Լուրեր

 Վարչապետը խոշոր արտադրող և ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց գործունեությանը վերաբերող հարցեր19.12.2016

Վարչապետը խոշոր արտադրող և ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց գործունեությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար: Տնտեսվարողները, մասնավորապես նշել են, որ վերջին ժամանակաշրջանում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում՝ մաքսային ձևակերպումներին առնչվող հարցերին տրվում են օպերատիվ լուծումներ: Որպես խնդիր նրանք... ավելին →

Վարչապետն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը16.12.2016

Վարչապետն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ15.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել: «Հաշվի առնելով... ավելին →

Հանրակրթական հաստատություններում բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն15.12.2016

Հանրակրթական հաստատություններում բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին՝ հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա14.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա կատարած այցի շրջանակում ծանոթացել է վերջին տարիներին համաբուժարանում իրականացված աշխատանքներին: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է պոլիկլինիկայում, զրուցել բուժանձնակազմի և բնակիչների հետ: Քաղաքապետին ներկայացնելով իրականացված ծրագրերը` Արա Մինասյանը նշել է, որ լինելով Երևանի ամենամեծ պոլիկլինիկան` այն այսօր սպասարկում է շուրջ 100.000... ավելին →

Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին14.12.2016

Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային... ավելին →