Լուրեր

«Մեր տղերքի դուխը ոչ ոք չունի»,- ասում են ՀՀԿ ԵԿ սահմանած կրթաթոշակներ ստացած կուրսանտները23.02.2017

«Մեր տղերքի դուխը ոչ ոք չունի»,- ասում են ՀՀԿ ԵԿ սահմանած կրթաթոշակներ ստացած կուրսանտները

Ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող 4 ուսանողներ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից արժանացան Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների։ Անվանական կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ... ավելին →

Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը23.02.2017

Կհանվի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին: Ընդհանուր առմամբ... ավելին →

Պարգեւատրություն Ազգային ժողովում23.02.2017

Պարգեւատրություն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Նույն հանձնաժողովի փորձագետ Մարիա Վարդանյանը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվոգրով: Հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար ԱԺ պատվոգրով եւ ԱԺ նախագահի շնորհակալագրով... ավելին →

Տարոն Մարգարյան. «2017թ.-ը Երևանի զարգացման քառամյա ծրագրի ավարտական տարին է, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար»22.02.2017

Տարոն Մարգարյան. «2017թ.-ը Երևանի զարգացման քառամյա ծրագրի ավարտական տարին է, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները: Քննարկումը ծավալվել է Երևանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման և եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության... ավելին →

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ22.02.2017

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում Դավիթաշեն-Աշտարակ և Բագրատաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության մրցույթի գնահատման արդյունքները: Քննարկվել են նաև Քաղաքային կայուն զարգացման... ավելին →

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր21.02.2017

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը: ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման... ավելին →