Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Հունգարիա չի կայանա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անորոշ ժամկետով հետաձգում է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը` նկատի ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման) ենթարկելու փաստը: ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի' մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ, Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Մեր արժեքային համակարգում գիտելիքն ու կրթությունը մշտապես եղել են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ կարողացել ենք ապրել ու արարել, հաղթել ու հաղթահարել, ստեղծել ու ստեղծագործել: Այսօր առավել պարտավորված ենք արժանապատիվ վերաբերմունք ունենալ գիտելիքի ու կրթության նկատմամբ, որովհետեւ արագ փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի պահանջկոտ եւ ուշադիր... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրիյութեր, ինչպես նաև տոմատի մածուկ և կարմիր պղպեղի մածուկ: Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ՀՀ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով... ավելին →
Երիտասարդ ՀՀԿ-ականները կմասնակցեն «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացների
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ: Ծրագիրը նախատեսված է ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամների համար։ Դասընթացների շրջանակներում կքննարկվեն բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն կունենան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական... ավելին →
Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված <<Առաջին դաս>> խորագրով տոնական միջոցառմանը:Կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը:Բազմաթիվ խաղացող ու պարող երեխաների մեջ աչքի... ավելին →