Լուրեր

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները միացել են <<Պարգևիր ժպիտ>> բարեգործական ակցիային30.10.2016

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները միացել են <<Պարգևիր ժպիտ>> բարեգործական ակցիային

Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները օրերս միացել են <<Պարգևիր ժպիտ>> բարեգործական ակցիային: Ակցիայի շրջանակներում երիտասարդներն այցելել են Վանաձորում և Լոռու մարզի Գուգարք գյուղում բնակվող մի շարք տարեց կանանց, սննդի փաթեթներ են հատկացրել նրանց և կատարել են բնակարանների մաքրման աշխատանքներ: Ինչպես նշել են ակցիայի մասնակից երիտասարդները, իրենց` երիտասարդների պարտքն է ուշադրությամբ, հոգատարությամբ,... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ղեկավարների հետ28.10.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ղեկավարների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի և Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու... ավելին →

Վարչապետ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահը28.10.2016

Վարչապետ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահը

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել է... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին27.10.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ նախ շրջել և ծանոթացել է առաջին փուլով արդեն իսկ բարեկարգված հատվածում տնտեսվարողների գործունեության համար ստեղծված պայմաններին, զրուցել վերջինների հետ: Իրենց գոհունակությունը հայտնելով «Վերնիսաժի»... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել27.10.2016

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելիք 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին, նշել է. «Կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատգամավորներին... ավելին →

Խորհրդարանն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը27.10.2016

Խորհրդարանն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած քաղաքական գործիչների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասել է. «Հարգելի պատգամավորներ, այսօր հոկտեմբերյան ողբերգության 17-րդ տարելիցն է: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կատարված ոճրագործությանը զոհ գնացին Ազգային... ավելին →