Լուրեր

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները21.12.2016

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան20.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը համալսարան կատարած այցի ժամանակ ծանոթացել է 2016թ ընթացքում իրականացված աշխատանքներին: Երևանի քաղաքապետը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է նորաստեղծ լաբորատորիաներում, այցելել է նաև համալսարանի 95-ամյակի առիթով բացված ճարտարապետական երեք նոր արվեստանոցներ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ներկայացնելով իրականացված աշխատանքները՝... ավելին →

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելեցին Նորք-Մարաշի տուն-ինտերնատ20.12.2016

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելեցին Նորք-Մարաշի տուն-ինտերնատ

ՀՀԿ կանանց խորհուրդը խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական տարբեր խավերի վերաբերող հիմնախնդիրները, պարբերաբար այցելելով դրանց ներկայացուցիչներին և քննարկելով բարձրացվող հարցերը: Նման այցերը ավանդական են դարձել, ավանդական են նաև ամեն տարի նոր տարվա նախօրեին մանկատներ, ծերանոցներ, զորամասեր, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին կատարվող այցելություններ: Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) խորհրդի հանդիպմանը19.12.2016

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) խորհրդի հանդիպմանը

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը դեկտեմբերի 15-18-ը մասնակցել է Հելսինկիում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդի հանդիպմանը: Հավաքի առանցքային թեմաներն են եղել համընդհանուր անվտանգությունը և էներգետիկ քաղաքականությունը: Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը: Հավաքի ընթացքում քննարկումներ են եղել պոպուլիզմի,... ավելին →

Հանձնարարվել է հանրությանն իրազեկել տրանսպորտի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին19.12.2016

Հանձնարարվել է հանրությանն իրազեկել տրանսպորտի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին և ոլորտի համակարգային բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հաշվի առնելով, որ տարվող աշխատանքները մտել են գործնական փուլ, մասնավորապես արդեն իսկ ընտրվել է միջազգային խորհրդատուն, քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին իրազեկել հանրությանը: «Արդեն... ավելին →

ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել է ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպել մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ19.12.2016

ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել է ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպել մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ` Ն. Նահապետյանը և Ռ. Մուրադյանը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ: Հանադիպման ընթացքում քննարկվեցին տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, կանանց դերի բարձրացման հարցերը, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունները և... ավելին →