Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալի հետ01.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան այցելած Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը հրաշալի հնարավորություն է մեկ անգամ ևս քննարկելու ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:... ավելին →

Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը01.12.2016

Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «Նախ ուզում եմ տեղեկացնել, որ, ինչպես և մեր կառավարության ծրագրով նախատեսված էր, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Հայաստանի Հանրապետության... ավելին →

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին30.11.2016

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային... ավելին →

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը30.11.2016

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Ազային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք հեղինակել են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը եւ Արմեն Ռուստամյանը: Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:   ավելին →

Կիրականացվեն Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ29.11.2016

Կիրականացվեն Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների աուդիտորական ծառայություններ

Երևանի ավագանու նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին։ Համաձայն ավագանու որոշման՝ աուդիտորական ծառայությունների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2017 թվականի փետրվարի 23-ը: Նկատի առնելով հանգամանքը, որ դեռևս 2015 թվականին Երևան քաղաքի... ավելին →

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ29.11.2016

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու... ավելին →