Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով31.12.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

 Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավարտվում է 2015 թվականը: Ու Երևանը հերթական անգամ դիմավորում է տարվա ամենաջերմ ու ընտանեկան տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ավանդույթի համաձայն` տարեվերջին ամփոփում ենք անցնող տարվա ընթացքում արված աշխատանքը՝ ևս մեկ անգամ կարևորելով դրանց իրականացման մեջ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու հոգատարությունը: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների տարի էր Երևանի համար: Մենք... ավելին →

Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության31.12.2015

Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է շենքի բոլոր բնակիչներին... ավելին →

Ամանորի նախօրեին ՀՀԿ կանանց խորհուրդը այցելել է զորամաս30.12.2015

Ամանորի նախօրեին ՀՀԿ կանանց խորհուրդը այցելել է զորամաս

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ` Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 29-ին խորհրդի անդամները այցելելեցին Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր` ծանոթանալու վիճակին, մեր զինվորների տրամադրություններին, ոգևորելու և աջակցելու նրանց: Զինվորները կանանց դիմավորեցին բարձր տրամադրությամբ, հյուրասիրեցին իրենց իսկ պատրաստած սեղանի մոտ` ընդգծելով, որ իրենց համար պատիվ էր կանանց այցելությունը: ՀՀԿ կանայք եղան դիտակետերում, շրջեցին տարածքում, հանդիպեցին... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին29.12.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին

 Ավանդույթի համաձայն` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների առթիվ: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ողջունելով և շնորհավորելով... ավելին →

Վարչապետ. «Մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»29.12.2015

Վարչապետ. «Մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թվականը մեր երկրի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց և նվաճումներով: Դժվար է, իհարկե, հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները: Առանձնացնեմ երեք կարևորագույնները: Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն... ավելին →

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր29.12.2015

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է.... ավելին →