Լուրեր

Պարգեւատրում Ազգային ժողովում30.10.2015

Պարգեւատրում Ազգային ժողովում

 Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանն ու Արաիկ Հովհաննիսյանը: Պատվավոր նշանով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու «Գոլոս Արմենիա» թերթի գլխավոր... ավելին →

Հայաստանը ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում 3 կետով բարելավել է իր դիրքերը29.10.2015

Հայաստանը ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում 3 կետով բարելավել է իր դիրքերը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցին: «Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է... ավելին →

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնականացման քարտերին վերաբերող օրենքի նախագիծը29.10.2015

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնականացման քարտերին վերաբերող օրենքի նախագիծը

 Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ նիստին հետեւող Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի» սաներին: ԱԺ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին նախատեսվում է գումարել ԱԺ արտահերթ նիստ: Շարունակվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում... ավելին →

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը28.10.2015

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

 Երևանի ավագանին հոկտեմբերի 28-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի, գիտության և մշակույթի ոլորտում մեծ ներդրում ունեցած Գալոյան եղբայրների անուններով, ինչպես նաև Ոսկերիչների փողոցներ անվանակոչելու մասին որոշումների նախագծերին: Վաստակաշատ շինարար Էդիկ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է ավագանու հավանությանը: Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի... ավելին →

Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը28.10.2015

Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած... ավելին →

Տեղի է ունեցել հիշատակի արարողություն27.10.2015

Տեղի է ունեցել հիշատակի արարողություն

 Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային... ավելին →