Լուրեր

ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ում ընթանում են Սահմանադրական բարեփոխումների քննարկումները16.10.2015

ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ում ընթանում են Սահմանադրական բարեփոխումների քննարկումները

14.10.2015թ.-ին կայացել են ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության թիվ 3, 8, 4 և 15 սկզբնական կազմակերպությունների ժողովները՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ու իրազեկման օրակարգով: Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ինչպես նաև շրջանային կազմակերպությունում հաշվառված, Սահմանադրական փոփոխությունների հարցով գործող հանձնախմբի իրավաբան անդամները կուսակցականներին ներկայացրել են Սահմանադրության փոփոխված դրույթները,... ավելին →

Վարչապետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին16.10.2015

Վարչապետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հիմնադրամի հետ հաջողված համագործակցության արդյունք է համարել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն. 4-րդ... ավելին →

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ16.10.2015

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը ստորագրել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր: Ծրագրով նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, ինչպես նաև գործող աղբավայրի հարևանությամբ կառուցել նոր` սանիտարական աղբավայր: ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 15.10.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ՝ խարսխված... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ15.10.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով մայրաքաղաքում գտնվող ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ... ավելին →

Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը15.10.2015

Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական... ավելին →