Լուրեր

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում 04.10.2015

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում

 Հոկտեմբերի 4-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի և Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության, Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված միջոցառում , որի ընթացքում կատարվեց նաև օրվա առիթով պարգևատրված մանկավարժների պարգևների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի մասնակիցների հետ02.10.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի մասնակիցների հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի... ավելին →

Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը02.10.2015

Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ: Գերմանիայի... ավելին →

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը02.10.2015

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը

 Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին: Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ01.10.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

 Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ, աշխարհն այսօր նշում է տարեցների միջազգային օրը: Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է: Տարիների ձեր վաստակի, փորձի և իմաստնության շնորհիվ դուք ամենուր վայելում եք մեր առանձնակի հարգանքը: Աստծո ամեն օր ձեր բարի խոսքով ու խորհուրդներով, տեղին ու ժամանակին արված դիտողություններով ու դիտարկումներով շարունակում եք ձեր կարևոր... ավելին →

ՀՀ վարչապետ. «Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»01.10.2015

ՀՀ վարչապետ. «Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ և Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե... ավելին →