Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամը մեկամսյա պրակտիկա անցավ ԵԽ ԵԺԿ խմբակցությունում01.10.2015

ՀՀԿ ԵԿ անդամը մեկամսյա պրակտիկա անցավ ԵԽ ԵԺԿ խմբակցությունում

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Օհանյանը ավարտեց իր մեկամսյա պրակտիկան Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունում: Հաղթահարելով նախնական մրցութային փուլը` ՀՀԿ ԵԿ անդամը Ռոբերտ Շուման ինստիտուտի(RSI) կողմից հրավիրվել էր Բրյուսել և ստացել մեկամսյա պրակտիկայի հնարավորություն: Պրակտիկայի ընթացքում հանդիպումներ են եղել Եվրախորհրդարանի պատգամավորներ Գ. Հելվենիի, Ա. Պլենկովիչի և Ֆրանկ Էնգելի, ինչպես նաև ԵԺԿ խմբակցության առաջնորդների հետ: ԵՄ-Հարավային... ավելին →

ՀՀԿ ԵԿ աջակցությամբ ՃՇՀԱՀ շուրջ 50 ուսանողներ անվճար կօգտվեն Երևանի մետրոպոլիտենից30.09.2015

ՀՀԿ ԵԿ աջակցությամբ ՃՇՀԱՀ շուրջ 50 ուսանողներ անվճար կօգտվեն Երևանի մետրոպոլիտենից

 Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և... ավելին →

Պարգեւատրում Ազգային ժողովում30.09.2015

Պարգեւատրում Ազգային ժողովում

 Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու եւ անդամ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվել են ԱՊՀ... ավելին →

Վարչապետն ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահներին29.09.2015

Վարչապետն ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահին և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկիր ժամանելու և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար: Հովիկ Աբրահամյանը... ավելին →

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ29.09.2015

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեպանատան համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այժմ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, եւ... ավելին →

ՀՀԿ ԵԿ անդամը մասնակցեց ԵԺԿ ԵԿ բրյուսելյան խորհրդաժողովին28.09.2015

ՀՀԿ ԵԿ անդամը մասնակցեց ԵԺԿ ԵԿ բրյուսելյան խորհրդաժողովին

 Սեպտեմբերի 24-27-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովուրդների կուսակցության Երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը: Խորհրդաժողովը կրում էր <<Երիտասարդություն. աշխատանք. համացանց>> խորագիրը: Այն անցկացվում էր Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում: Խորհրդաժողովի ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպայի հետ, իսկ... ավելին →