Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ՈԻսանողական խորհուրդը այցելել են մարտական զորամաս25.09.2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ՈԻսանողական խորհուրդը այցելել են մարտական զորամաս

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանականերում սեպտեմբերի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ ուսանողները՝ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Ճամբարակում տեղակայված սահմանային զորամաս: Ուսանողներին էին միացել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին25.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար և ընդգծել, որ քաղաքապետարանի նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության... ավելին →

Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում25.09.2015

Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: «Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Հիմնականում աշխատանքները չեն սկսվել... ավելին →

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղարի հետ24.09.2015

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղարի հետ

 Սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ սեպտեմբերի 24-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ: Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան և հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում և ամրապնդվում է:... ավելին →

Քննարկվել են Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները23.09.2015

Քննարկվել են Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները

 Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ: Զրուցակիցները քննարկել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է Կամո Հովհաննիսյանին23.09.2015

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է Կամո Հովհաննիսյանին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մեծապես նպաստել է մշակութային կյանքի աշխուժացմանը, իսկ որպես մանկավարժ՝ երկար... ավելին →