Լուրեր

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն նվիրված ՀՀ անկախության 24-ամյակին22.09.2015

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն նվիրված ՀՀ անկախության 24-ամյակին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության տոնին ընդառաջ ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ խորհուրդը Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցում կազմակերպել էր «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին Գյումրու թվով 11 ուսանողական թիմեր: Արդյունքում 3 լավագույն թիմերը՝ «Կաիսսա», «Պերեդոզիրովկա», «Պոլեուրիտան», համապատասխանաբար դարձան 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ: Ժյուրին՝ նախագահությամբ «Գյումրի-2» ՇԿ... ավելին →

Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները22.09.2015

Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու և Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նա բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության էլ ավելի զարգացմանը և... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը22.09.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ նա նշել է, որ հայ-ռումինական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռումինիայի հայ համայնքի դերը, որը մեծապես... ավելին →

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին  Բուդապեշտում կայացած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի մեկնարկային փուլին20.09.2015

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Բուդապեշտում կայացած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի մեկնարկային փուլին

 Սեպտեմբերի 15-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը: <<Երիտասարդ առաջնորդներ... ավելին →

Ի՞նչ է տեղի ունեցել ՀՀԿ ԳՄ նիստից առաջ19.09.2015

Ի՞նչ է տեղի ունեցել ՀՀԿ ԳՄ նիստից առաջ

 ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։ Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա գտնվող երիտասարդների ու նրանց հասակակիցների... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարկկու Մարկկուլայի հետ19.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարկկու Մարկկուլայի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Մարկկու Մարկկուլայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Առանձնակի կարևորելով Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի բյուրոյի նիստի և համաժողովի Երևանում առաջին անգամ անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լավ հարթակ է... ավելին →