Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին10.06.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգում` Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: ԱԺ նախագահը կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները`... ավելին →

Ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը09.06.2015

Ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական... ավելին →

Կառավարությունում ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը08.06.2015

Կառավարությունում ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական... ավելին →

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն08.06.2015

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

 Հունիսի 8-ին պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ էջեր կերտած գործիչը կյանքի տարիները ծառայեցրել է ի շահ երկրի եւ պետականության: Նա ծավալել է պատգամավորական ու կուսակցական ակտիվ գործունեություն, աչքի ընկել մարտական գործողություններում:... ավելին →

«Միշտ պատրաստ ենք ոգեշնչել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցնելու հարցում». Տարոն Մարգարյան06.06.2015

«Միշտ պատրաստ ենք ոգեշնչել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցնելու հարցում». Տարոն Մարգարյան

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու իրենց զավակներին: Այս տարվա առաջին այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:... ավելին →

Այց Սարդարապատ հուշահամալիր 05.06.2015

Այց Սարդարապատ հուշահամալիր

 ՀՀԿ կանանց խորհրդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ հերոսամարտի հուշահամալիր այցելու էին` Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր... ավելին →