Լուրեր

Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը16.06.2015

Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը

 Մայրաքաղաքում մեկնարկել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով գիտաժողովը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գիտաժողովի շրջանակում, որին իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Մոլդովայից և այլ երկրներից Հայաստան ժամանած առաջատար փորձագիտական կենտրոնների... ավելին →

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին16.06.2015

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին: Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման... ավելին →

<<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների15.06.2015

<<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների

 Հունիսի 15-ին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված <<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> խորագիրը կրող ամենամյա փառատոնը: Վերջինիս մասնակցում էին Գյումրու տարբեր բուհերի ուսանողներից կազմավորված 12 թիմեր: Ջերմ մթնոլորտում և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց <<Պոլիտեխ>> անունը կրող թիմը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին... ավելին →

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում13.06.2015

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում

Օրերս Վրաստանի Կախեթի քաղաքում մեկնարկեց գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների հնգօրյա ամառային դպրոցը: Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Մինչ ծրագրի պաշտոնական մասի բացումը երիտասարդները ծանոթացան Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության(CDU) երիտասարդական միության կառուցվածքին և ունեցած դերին: Ծրագրի պաշտոնական... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին12.06.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին

 Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ11.06.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը, հատկանշելով հայ-սիրիական հարաբերությունների բարձր մակարդակը, հույս է հայտնել, որ Սիրիայում իրավիճակի կայունացումը կնպաստի նաև հետագայում երկու մայրաքաղաքների միջև կապերի ակտիվացմանը։ «Հայ-սիրիական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի, ինչպես նաև Սիրիայի... ավելին →