Լուրեր

ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին26.06.2015

ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա բարձր... ավելին →

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակին25.06.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ,... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին25.06.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված... ավելին →

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում23.06.2015

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում

 Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական... ավելին →

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին23.06.2015

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

 Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով... ավելին →

Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան23.06.2015

Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 23-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Վերոնշյալ... ավելին →