Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին08.12.2014

Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձ հարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերություններ:... ավելին →

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ08.12.2014

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով նրա անձնական ներդրումը ՀՀ–ԵԽ գործակցության խորացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Իր հերթին Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին արդյունավետ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը06.12.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Հուշակոթողը կանգնեցվել է Պռոշյան համայնքում իբրեւ հավերժ վկա ու պահանջատեր՝ ի նշան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Պռոշյանցիների համար օրը խորհրդանշական էր: Խաչքարն օծվել է Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հովվի կողմից, ով 1.5 միլիոն նահատակների հիշատակին հնչեցրել է խնկաբույր աղոթք առ Աստված: Խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել զոհերի... ավելին →

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը05.12.2014

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. « Վերջին տարվա ընթացքում Հայաստանի... ավելին →

Գալուստ Սահակյանն ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ05.12.2014

Գալուստ Սահակյանն ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ

 Դեկտեմբերի 5-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Կառավարման խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդի անդամների կողմից ընտրվել են հաշվիչ հանձնաժողովի անդամներ եւ նախագահ: Այնուհետեւ խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ կառավարման խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: ՀՀ... ավելին →

Երևանի ու ֆրանսիական քաղաքների միջև կընդլայնվի համագործակցությունը04.12.2014

Երևանի ու ֆրանսիական քաղաքների միջև կընդլայնվի համագործակցությունը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացում: «Երևան քաղաքն անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիային, և պետք է փաստեմ, որ ունենք սերտ... ավելին →