Լուրեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին13.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

 Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. « Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպավորիչ նվաճումներով,... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջազգային գիտագործնական համաժողովին13.10.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջազգային գիտագործնական համաժողովին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումներ» միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովին, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած պատվիրակություններ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադատության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահին12.10.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ նկատվող ակտիվ շփումները մեծապես կնպաստեն հայ-սերբական բազմակողմ հարաբերությունների... ավելին →

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության գլխավոր միջոցառումը՝ Հանրապետության հրապարակում12.10.2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության գլխավոր միջոցառումը՝ Հանրապետության հրապարակում

 Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում «Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում վաղ առավոտից տոնական 28 բեմերում մեկնարկած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները: Գալա-համերգին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը11.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը

 Հոկտեմբերի տասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես,... ավելին →

Հանդիպումներ Վաշինգտոնում11.10.2014

Հանդիպումներ Վաշինգտոնում

 Հոկտեմբերի տասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին հայանպաստ գործունեության համար և կարևորել նրանց դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում: Նույն օրը Հովիկ... ավելին →