Լուրեր

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ24.10.2014

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Իր հերթին Անրի Ռենոն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ... ավելին →

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ նոր կուսակցականներին24.10.2014

Տարոն Մարգարյանը շնորհավորեց ՀՀԿ Նոր Նորք տ/կ նոր կուսակցականներին

 Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին: Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության: ... ավելին →

Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին23.10.2014

Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը23.10.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես... ավելին →

Երևանի զարգացման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններում23.10.2014

Երևանի զարգացման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններում

 Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում բնակիչների հետ մասնակցել է բարեկարգ հերթական բակի հանդիսավոր բացմանը: Բնակիչների հանգստի կազմակերպման համար բակում տեղադրվել են նստարաններ, զրուցարան, փոքրիկների համար էլ կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտ... ավելին →

Երևանի քաղաքապետը ՀՀԿ էրեբունի տ/կ-ում23.10.2014

Երևանի քաղաքապետը ՀՀԿ էրեբունի տ/կ-ում

 Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Էրեբունի տարածքային կազմակերպությունում հյուրընկալվել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։   ավելին →