Լուրեր

Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերկառուցման աշխատանքներն ավարտական փուլում են07.10.2014

Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերկառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

 Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է այգու շինհրապարակ: 2014թ. համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ն արդեն... ավելին →

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան07.10.2014

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան

 Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը: Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել... ավելին →

Նոյեմբերի 8-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր06.10.2014

Նոյեմբերի 8-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

 «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը: Սեպտեմբերի 30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչև... ավելին →

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը06.10.2014

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ տոնական օրվա կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը հպարտ են մեր ազգային ճարտարապետական ժառանգությամբ, որին բնորոշ են զարգացման բարձր մակարդակ, գեղարվեստական հարուստ ավանդույթներ և ազգային ինքնատիպություն: Վարչապետի խոսքով՝ հայկական... ավելին →

Վարչապետն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին06.10.2014

Վարչապետն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մուիժնիկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:... ավելին →

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը05.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական... ավելին →