Լուրեր

Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ09.10.2014

Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին09.10.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

 Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար: Նա նշել է, որ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին... ավելին →

Երևանի և Ղազվինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր09.10.2014

Երևանի և Ղազվինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքի քաղաքապետ Մասուդ Նոսրաթի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը` ընդգծել է, որ Երևանի և... ավելին →

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Գյումրիում09.10.2014

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Գյումրիում

 Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության կանանց խորհրդի կողմից Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀԿ մարզային և շրջանային կառույցների անդամներ և կրթական հաստատությունների մանկավարժներ: ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ողջույնի խոսք հղեց ներկաներին և պատվոգրեր... ավելին →

Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը08.10.2014

Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը

 Հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների: Հայկական երաժշտության բնագավառում ունեցած վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար ավագանին քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է07.10.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ... ավելին →