Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ15.10.2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ

 Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ: Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում՝ անհրաժեշտ համարելով խորհրդարանական համագործակցության աշխուժացումն ու խորացումը: ԱԺ փոխնախագահն իր... ավելին →

Քննարկվել են ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքները15.10.2014

Քննարկվել են ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և առաջիկա քայլերի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի և Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ14.10.2014

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի և Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

 Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները,... ավելին →

Գրքի շնորհանդես Մատենադարանում14.10.2014

Գրքի շնորհանդես Մատենադարանում

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Մատենադարանում: Գրքի շնորհանդեսին մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գիտնականներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Թաթուլ Մանասերյանին գրքի լույսընծայման առթիվ՝ նշելով, որ հեղինակը բազմաթիվ աշխատությունների, հոդվածների հեղինակ է, ով կատարում է անկողմնակալ... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին13.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին

 Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին13.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

 Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. « Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպավորիչ նվաճումներով,... ավելին →