Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Վճռաբեկ դատարանի թողարկած գրքերի շնորհանդեսին10.10.2014

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Վճռաբեկ դատարանի թողարկած գրքերի շնորհանդեսին

 Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու»-ի 5-րդ հատորի եւ «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ»-ի 2-րդ հատորի շնորհանդեսին: Գրքերը կազմել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները, դատական ծառայողներն ու Երեւանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոսները: Դրանք անհրաժեշտ են հատկապես վճռաբեկ դատարանի նախադեպային... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Նովոսիբիրսկի քաղաքապետի հետ10.10.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Նովոսիբիրսկի քաղաքապետի հետ

 «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Երևանի քաղաքապետը նախ մեկ անգամ ևս շնորհավորել է գործընկերոջը քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ կարևոր ու պատասխանատու գործում: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր... ավելին →

Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ09.10.2014

Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին09.10.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

 Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար: Նա նշել է, որ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին... ավելին →

Երևանի և Ղազվինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր09.10.2014

Երևանի և Ղազվինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքի քաղաքապետ Մասուդ Նոսրաթի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը` ընդգծել է, որ Երևանի և... ավելին →

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Գյումրիում09.10.2014

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Գյումրիում

 Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության կանանց խորհրդի կողմից Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀԿ մարզային և շրջանային կառույցների անդամներ և կրթական հաստատությունների մանկավարժներ: ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ողջույնի խոսք հղեց ներկաներին և պատվոգրեր... ավելին →