Լուրեր
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ. առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ: Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ 4 նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11:00-ին:... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի գործընկերոջ հետ
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: ... ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում
Շարունակվում է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ: Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ... ավելին →
ՀՀ անկախության տոնը մեծ շուքով նշվել է նաև Պեկինում
ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, գործարարներ, ուսանողներ և, իհարկե, հայ համայնքի անդամները, որ թեև փոքրաթիվ են, բայց շատ համախմբված: Ընդունելությունը յուրահատուկ էր դարձնում Չինաստանում ՀՀ նախկին դեսպանների մասնակցությունը: Հյուրերի գնահատականով՝ Չինաստանի հողում Հայաստանի տոնը բացառիկ միջոցառում էր, որ զարմացրեց ներկայացուցչական կազմով ու հյուրերի թվով: Դեսպան... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու... ավելին →
Սեպտեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի տնտեսական կենտրոն Ուրումչի քաղաքում բացվել է «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագրով Չինաստան-Եվրասիա համաշխարհային 5-րդ էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հինգ տարվա ընթացքում էքսպո-ցուցահանդեսը շոշափելի արդյունքներ է արձանագրել Չինաստանի դիվանագիտության,... ավելին →