Լուրեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական... ավելին →
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի Հարապետության անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հարապետության անկախության տոնի առթիվ: Արցախի ազգային տոնը ողջ հայության տոնն է, որում միախառնված են մարդային գրեթե բոլոր զգացմունքները: Մի կողմից տառապանք, ցավ, անարդարության զգացում, մյուս կողմից հպարտություն, ուրախություն, հաստատակամություն, հերոսություն, լուսավոր ապագայի նկատմամբ հույս և հավատ: Այս տոնը մեզ չեն նվիրել: Այն մենք ձեռք ենք բերել: Ձեռք... ավելին →
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
Վարչապետը շնորհավորել է ԼՂՀ անկախության 25-ամյակը Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը. «Այսօր Արցախի անկախ Հանրապետության 25-ամյակն է: Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է: Համայն հայության հույսերով և հույզերով լեցուն, արյունով և քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է բելգիացի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոյին ու լիգայի անդամներին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-ճապոնական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են բարեկամության ու փոխվստահության վրա: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական ձեւաչափն իր... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներին երաժշտական նոր գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ արդեն իսկ նորոգված ու հարմարվետ պայմաններով ապահովված մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին կդիմավորեն նաև նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով, որն ի դեպ, աննախադեպ ծրագիր է: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մշակութային... ավելին →