Լուրեր

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ09.08.2014

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ... ավելին →

Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին08.08.2014

Աջափնյակում վերակառուցվել է Ազատամարտիկների այգին

 Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Սեբաստիա-Ա.Սարգսյան փողոցների հատման վայրում գտնվող Ազատամարտիկների այգի և աջափնյակցիների հետ մասնակցել վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, ապա շրջել վերակառուցված այգու տարածքով, շփվել ազատամարտիկների ու բնակիչների հետ:... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետևել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը08.08.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետևել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

 Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 և 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր... ավելին →

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի և Արմավիրի մարզեր08.08.2014

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի և Արմավիրի մարզեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր: Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Տրանշ 1-ի` Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ կատարման ընթացքով և հանձնարարել շինաշխատանքներն ավարտին հասցնել... ավելին →

ՀՀ վարչապետ. «Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»07.08.2014

ՀՀ վարչապետ. «Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»

 Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով, որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: « Կառավարությունն ուշադիր է եղել և այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր... ավելին →

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը. կառավարությունն անդրադառնում է շփման գծի իրավիճակին07.08.2014

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը. կառավարությունն անդրադառնում է շփման գծի իրավիճակին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև այսօրվա օրակարգով նախատեսված խնդիրների քննարկումն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ վերջին տասը օրերի ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Ձայնը տալիս եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ 2014 թվականը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր: Ադրբեջանի... ավելին →