Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին29.07.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին

 Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նշեց, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` երկու... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ29.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանի հետ: Առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այդ համատեքստում քաղաքապետը կարևորել է ինչպես Սպահանի, այնպես էլ Թեհրան, Թավրիզ և... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ29.07.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ

  Հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլեւ նպաստում են հայի ինքնությունը ամբողջացնելուն, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն եւ... ավելին →

Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին29.07.2014

Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: « Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում... ավելին →

 ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները շնորհավորում են Հերմինե Նաղդալյանին ծննդյան տոնի կապակցությամբ28.07.2014

ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները շնորհավորում են Հերմինե Նաղդալյանին ծննդյան տոնի կապակցությամբ

 ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները ի սրտե շնորհավորում են իրենց սիրելի նախագահ Հերմինե Նաղդալյանին ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով նորանոր նվաճումներ, ուժ ու եռանդ: Անգնահահատելի է Ձեր ներդրումը ի փառս հայ ժողովրդի և ի բարօրություն մեր պետականության:   ավելին →

ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Հովիկ Արամայիսի Աբովյանը26.07.2014

ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Հովիկ Արամայիսի Աբովյանը

 Սույն թվականի հուլիս 25-ին տեղի է ունեցել ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Հովիկ Արամայիսի Աբովյանը: ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀԿ Նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով   ավելին →