Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով մայրաքաղաքում գտնվող ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ... ավելին →
Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Այս համատեքստում պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական... ավելին →
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագծին այս անգամ ծանոթացան ՀՊՏՀ ուսանողները
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվով ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով... ավելին →
Ս/թ հոկտեմբերի 13-ին ՀՀԿ գրասենյակում <Արցախ> հայրենակցական միության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկում: Քննարկմանը մասնակցում էին <Արցախ> հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախկին անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի... ավելին →






