Լուրեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը: Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական... ավելին →
ԱԺ նախագահը ներկա գտնվեց Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացմանը
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում ներկա գտնվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը՝ «Россия сегодня», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետական դումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ: Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության եւ ինտեգրման... ավելին →
Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին... ավելին →
Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել իտալական Ceramisia ընկերության ներդրումային ծրագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հախճապակու արտադրությամբ զբաղվող իտալական Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին: Իտալական ընկերության փոխնախագահը վարչապետին է ներկայացրել իրենց կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում մեր երկրում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու ուղղությամբ, որի արտադրանքը կարտահանվի նաև արտերկիր: Հովիկ Աբրահամյանը ողջունել է... ավելին →
Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը Ազգային ժողովում
Հունիսի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Ոչ կառավարական կազմակերպությունները որպես պետական քաղաքականության իրականացման միջոց» թեմայով հինգերորդ նիստը: Նիստին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հյուրերն էին «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավարի հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 10-ին հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինի հետ: Արտակ Զաքարյանը գոհունակություն հայտնեց Ռուս համագործակցության ներկայացուցչության նախաձեռնությունների, Հայաստանում նրանց իրականացրած հումանիտար ծրագրերի համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու այդ ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Մարկ Կալինինի գնահատմամբ՝ աշխատանքի արդյունավետության համար ծրագրերը պետք... ավելին →