Լուրեր
Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին
Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել: Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի մայրեր, քույրեր և կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է: Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի: Ու բնավ զարմանալի չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը: Հազարամյակների մեր պատմության բոլոր... ավելին →
07.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ
«Սիրելի մայրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Պետականորեն նշվող այս տոնը եւս մեկ առիթ է մեր գնահատանքն ու հարգանքն արտահայտելու բոլորիս կյանքում ամենահարազատ մարդու` մոր հանդեպ, գնահատելու այն հոգեկան գեղեցկությունը, որ ամփոփված է զավակի նկատմամբ նրա վերաբերմունքի, սիրո ու ջերմության մեջ: Բոլոր ժամանակներում մայրական սերը որգեւորել է ու պաշտպանել, ուժ է տվել ու վստահություն ներշնչել, ներել ու հավատացել, ճանապարհ բացել ու աջակցել: Եւս մեկ... ավելին →
Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում: Շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա... ավելին →
Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ «Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։ ... ավելին →
Անակնկալ՝ առաջնեկին սպասող մայրերին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է եղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կազմակերպված միջոցառմանը։ Երևանի քաղաքապետի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա կանանց։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ օրհնության ու հյուրասիրության էր հրավիրել առաջնեկներին սպասող մայրացող կանանց։ Միջոցառումն սկսվել է օրհնության կարգով, ապա շարունակվել... ավելին →