Լուրեր

Դիլիջանում կայացել է «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը31.03.2014

Դիլիջանում կայացել է «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը

 Ս.թ. մարտի 28-30-ը Դիլիջանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Այն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո և կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից: 2013 թվականին փառատոնն անցկացվել է առաջին անգամ՝ միայն հայկական և վրացական թիմերի մասնակցությամբ: Այս տարի Հայաստանի և Վրաստանի լավագույն գիտակների հետ մրցում էին նաև Ռուսաստանի և... ավելին →

Մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով29.03.2014

Մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով

 Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Հիշեցնենք, որ համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ... ավելին →

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցներին29.03.2014

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցներին

 Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Հայաստանի Հանարապետական կուսակցության` «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովի ընթացքում ուղերձն ընթերցեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն՝ ՌԴ վարչապետի անունից ողջունելով մասնակիցներին։ «2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն... ավելին →

ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա29.03.2014

ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա

 Մաքսային միության հիմնական բաղադրիչը թեև տնտեսականն է, սակայն միության մեջ կկարևորվեն աշխատուժին, ծառայություններին և կապիտալի շուկային վերաբերող հարցերը։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։ «Երկար քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ բացի առևտրային... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը՝ ՀՀԿ երկրորդ տնտեսական «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ»  թեմայով համաժողովում29.03.2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը՝ ՀՀԿ երկրորդ տնտեսական «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովում

 Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ տնտեսական համաժողովը մեր կուսակցական կյանքում ձևավորում է կարևոր ավանդույթ, այն է, որ մեր հանրությանը, մեր կուսակից գործընկերներին հետաքրքրող բոլոր կարևորագույն խնդիրները պետք է դառնան բաց և հրապարակային քննարկման առարկա: Կոնֆերանսն ունի մեկ կարևորագույն գործիք, այն է, որ որ հիմնական բանաձևերը և նյութերը դառնում են տեղերում քննարկման առարկա և մենք ստանում ենք նաև բազմաթիվ առաջարկություններ, որոնք հաշվի ենք առնում մեր... ավելին →

Մարտի 29-ին տեղի կունենա ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով28.03.2014

Մարտի 29-ին տեղի կունենա ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով

 Սույն թվականի մարտի 29-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի... ավելին →