Լուրեր
Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու... ավելին →
Ավարտին կհասցվի մարզերի մի շարք օբյեկտների շինարարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և նախատեսված ծախսային ծրագրերի իրագործման, լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակական օբյեկտների լիարժեք ավարտման, ժամկետների սղության պատճառով առանց ֆինանսական ապահովման մշակված (-վող) նախագծանախահաշվային փաստաթղթերի, 2012-2013 թթ. մատուցված... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին: Հանրապետության Նախագահը կարևորել է մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը և նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման... ավելին →
Խորհրդարանական լսումներ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով: Լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը,... ավելին →
Մամլո ասուլիս ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 17-ին հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրին Խորվաթիայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքները: Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ՝ տարեկան նստաշրջանի օրակարգում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր են եղել. քննարկվել են 17 զեկույցներ եւ ընդունվել են 7 բանաձեւեր: Առանցքային թեմաները հիմնականում եղել են... ավելին →
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ «Հայաստան. հազարամյակների ուղի » եռահատորյակի շնորհանդեսը: Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկտությամբ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր է,... ավելին →