Լուրեր
ՓՄՁ նիստում քննարկվել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ: Համաձայն հաստատված օրակարգի` քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է. «Տեղյակ եք, որ քննարկվում է օրենսդրական նոր փաթեթ, որը նպատակ ունի կատարելագործել հարկային օրենսդրությունը և վերաբերում է նաև փոքր ու միջին բիզնեսին: Մենք փորձել ենք դրանում... ավելին →
Ցուցահանդես-մրցույթ` <<Կյանքն առանց բռնության>>
Երեխաների հանդեպ բռնության նվազեցման միջազգային օրվա առիթով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 125 դպրոցում <<Վորլդ Վիժն>> Հայաստան կազմակերպությունը` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող <<Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում>> ծրագրի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության հետ համատեղ, կազմակերպել էր <<Կյանքն առանց բռնության>> խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության... ավելին →
Վարչապետի ցավակցական խոսքը հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային երգերը իր յուրահատուկ կատարումներով կենդանի պահող եւ աշխարհով մեկ տարածող վաստակաշատ երգչուհուն։ Ֆլորա Մարտիրոսյանի ինքնատիպ մեղեդային ձայնն ու անզուգական կատարողական արվեստը սեր ու ջերմություն էին սփռում` հուզելով տարբեր սերունդների եւ ազգերի ներկայացուցիչների, ալեկոծելով տարբեր համերգասրահներ Հայաստանում եւ արտերկրում: Ցավակցում եմ Ֆլորա... ավելին →
Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում: ավելին →
Հանդիպում ՀՀԿ Նոր Նորք տ/կ-ի երիտասարդների հետ
Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների երիտասարդների հետ: Այս անգամ հերթական հանդիպումը տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Նորք տ/կ-ի երիտասարդների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Նոր Նորք տ/կ-ի խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, թիվ 1 ընտրատարածքի պատգամավորական թեկնածու... ավելին →