Լուրեր

Հայաստանի դերակատարությունն աճել է26.03.2012

Հայաստանի դերակատարությունն աճել է

«ՀՀԿ-ն վերջին 4-5 տարի ընթացքում մեծ փոփոխությունների հիմք է դրել, մեծ ներդրում ունեցել վերջին տարիներին երկրում տեղի ունեցող փոփոխություններում: Առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կշարունակենք մեր նախաձեռնած բարեփոխումները՝ միաժամանակ սկիզբ դնելով նոր զարգացման ծրագրերին»,- պատասխանելով այն հարցին, թե հաղթանակի դեպքում ի՞նչ հիմնական խնդիր է լուծելու ՀՀԿ-ն՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մարտին Սարգսյանը: ... ավելին →

ԱԺ նախագահի պատվիրակությունը մեկնել է Ալմաթի26.03.2012

ԱԺ նախագահի պատվիրակությունը մեկնել է Ալմաթի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին: Այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի... ավելին →

Մայր Աթոռում նշել են Քարոզչական կենտրոնի միամյակը26.03.2012

Մայր Աթոռում նշել են Քարոզչական կենտրոնի միամյակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկ ամյակի կապակցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից տեղեկացրին, որ հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիվ հյուրեր տարբեր կրթական հաստատություններից ու երիտասարդական կազմակերպություններից: Արարողության սկզբում խոսքով հանդես է եկել Քարոզչական կենտրոնի... ավելին →

Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին26.03.2012

Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած... ավելին →

Գերմանիայում, Դանիայում եւ ԱՄՆ-ում հայկական հնատիպ գրքեր կցուցադրվեն25.03.2012

Գերմանիայում, Դանիայում եւ ԱՄՆ-ում հայկական հնատիպ գրքեր կցուցադրվեն

Հայ տպագրության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում ապրիլ ամսին Գերմանիայի Դաշնությունում, Դանիայում եւ ԱՄՆ-ում կայանալու են հայ գրքին եւ գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ: Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հալլե քաղաքի Kunstforum սրահում կբացվի «Տառարվեստ եւ պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդեսը:... ավելին →

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ25.03.2012

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ

ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Մինսկի խմբի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, որով հայկական կողմի գնահատականն է հնչեցնում վերջինիս գործունեության նկատմամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. 20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձևավորվեց Մինսկի խումբը և նրա համանախագահությունը, որի... ավելին →