Լուրեր

ԱԺ նախագահի պատվիրակությունը մեկնել է Ալմաթի26.03.2012

ԱԺ նախագահի պատվիրակությունը մեկնել է Ալմաթի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին: Այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի... ավելին →

Մայր Աթոռում նշել են Քարոզչական կենտրոնի միամյակը26.03.2012

Մայր Աթոռում նշել են Քարոզչական կենտրոնի միամյակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկ ամյակի կապակցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից տեղեկացրին, որ հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիվ հյուրեր տարբեր կրթական հաստատություններից ու երիտասարդական կազմակերպություններից: Արարողության սկզբում խոսքով հանդես է եկել Քարոզչական կենտրոնի... ավելին →

Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին26.03.2012

Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած... ավելին →

Գերմանիայում, Դանիայում եւ ԱՄՆ-ում հայկական հնատիպ գրքեր կցուցադրվեն25.03.2012

Գերմանիայում, Դանիայում եւ ԱՄՆ-ում հայկական հնատիպ գրքեր կցուցադրվեն

Հայ տպագրության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում ապրիլ ամսին Գերմանիայի Դաշնությունում, Դանիայում եւ ԱՄՆ-ում կայանալու են հայ գրքին եւ գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ: Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հալլե քաղաքի Kunstforum սրահում կբացվի «Տառարվեստ եւ պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդեսը:... ավելին →

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ25.03.2012

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ

ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Մինսկի խմբի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, որով հայկական կողմի գնահատականն է հնչեցնում վերջինիս գործունեության նկատմամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. 20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձևավորվեց Մինսկի խումբը և նրա համանախագահությունը, որի... ավելին →

Ազգի ու պետության շահի նվիրյալը25.03.2012

Ազգի ու պետության շահի նվիրյալը

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան հինգերորդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը եւ ո'չ էլ ճանաչումը: Պատգամում էր` ամեն ինչ անել պետության հզորացման համար եւ այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա ու իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ: Նժդեհյան պատգամներն էին, որ նրան... ավելին →