Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին02.04.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: «Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը և մենք պարտավոր ենք ընդլայնել և ամրապնդել երկկողմ փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: ՌԴ... ավելին →

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ01.04.2012

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք: Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները: Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ` զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը: Բնության զարթոնքի և պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ`... ավելին →

Մեկնարկել է «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսը31.03.2012

Մեկնարկել է «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսը

Այսօր` մարտի 31-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի բացումը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀԿ կանանց խորհրդի կողմից` Երևանի քաղաքապետարանի և «Էքսպո մեդիա» կազմակերպության աջակցությամբ։  Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ... ավելին →

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը31.03.2012

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի վարչակազմակերպչական և ծրագրային հաշվետվություններին: Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2011 թվականին արձանագրվել է... ավելին →

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությանը31.03.2012

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամների, հարազատների, ականավոր արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամների և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն է տվել Ալեքսանդր Հարությունյանին: ավելին →

Քննարկվել են սահմանային անցակետերի արդիականացմանն առնչվող հարցեր30.03.2012

Քննարկվել են սահմանային անցակետերի արդիականացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը... ավելին →