Լուրեր

Կոնգրեսական Շերմանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի աջակցությունը Ջավախքին27.03.2012

Կոնգրեսական Շերմանը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի աջակցությունը Ջավախքին

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը կարեւորել է ԱՄՆ-ի օժանդակությունը Ջավախքին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) 2013 թ-ի ֆինանսական տարվա բյուջեի հարցերով լսումների ընթացքում Շերմանն անդրադարձել է Վրաստանի տարբեր շրջանների ծանր տնտեսական դրությանը: «Վրաստանում, հատկապես Ջավախքի շրջանում, մենք աշխատում ենք հատուկ ծրագրերով, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական խնդիրների... ավելին →

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը27.03.2012

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մարտի 26-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային: Հյուրերին հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը... ավելին →

Վարչապետն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենին27.03.2012

Վարչապետն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ... ավելին →

Մայիսի 9-ին Ստեփանակերտում կանցկացվի հզոր զորահանդես  27.03.2012

Մայիսի 9-ին Ստեփանակերտում կանցկացվի հզոր զորահանդես

 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 9-ին տեղի կունենա զորահանդես՝ նվիրված Շուշի քաղաքի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձերին: «Պաշտպանության բանակի ուժերի ներգրավմամբ անցկացվելու է հզոր զորահանդես: Այն գերազանցելու է նախորդ երեք շքերթների հնարավորություններին և միջոցներին: Ներկայացվելու են տարբեր զինատեսակներ և զրահատեխնիկա»,-ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ... ավելին →

ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվեն փաստաթղթեր27.03.2012

ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվեն փաստաթղթեր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն: Երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում սա առաջին պետական այցն է: Նախագահ Սարգսյանին ուղեկցելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Մարտի 28-ին Իստանայում տեղի կունենա Նախագահ Սարգսյանի պաշտոնական դիմավորման արարողությունը, ում կդիմավորի Սինպագուրի նախագահ Թոնի Թան Կենգ Յամը: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի և Սինգապուրի վարչապետ Լի Հսյեն... ավելին →

Էրդողանը Օբամային խնդրել է կանխել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը26.03.2012

Էրդողանը Օբամային խնդրել է կանխել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը

Թուրքիայի վարչապետ Ռոջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում միջուկային անվտանգության խնդիրներին վերաբերող գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ 1 ժամ 45 րոպե տեւած առանձնազրույցից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Սիրիայի, Իրանի, Իրաքի, Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված հարցեր: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման նոր օրինագծի թեմային` Էրդողանը Օբամային խնդրել է «քաղաքական գործիչներին պատմաբաններ չդարձնել»:... ավելին →