Ելույթներ և ուղերձներ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում07.04.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` «Միջխորհրդարանական համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ» թեմայով: Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ08.03.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ

«Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար: Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի բարի ու լուսավոր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ31.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ Ավարտվում է 2013 թվականը: Ամեն նոր սկիզբ նախորդի բնականոն շարունակությունն է, իսկ Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանձնահատուկ խորհուրդ ունեն : Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր ապագայի հույսով ու հավատով, հավատարմության ու ներողամտության գիտակցումով, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրով եւ պատասխանատվությամբ: Հայրենիքը բոլորիս ընտանիքն է, եւ այդ մեծ ընտանիքի հանդեպ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ, քաղաքացիական պարտքի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ20.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ինչպես եւ ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից: Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ու հողը առանցքային դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում` յուրահատուկ դերակատարություն ունենալով ազգային ինքնության եւ հայրենասիրության... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ նիստում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ23.05.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ նիստում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ

«Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգելի անդամներ, Ցանկացած երկրի կառավարության գործունեության ծրագիրն այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է, որի շուրջ խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները ցույց են տալիս տվյալ երկրում առկա ոչ միայն գլոբալ հիմնախնդիրները, զարգացման հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները, այլեւ երկրի զարգացման, ապագայի վերաբերյալ քաղաքական ուժերի սրտացավության եւ շահագրգռվածության մակարդակը: Այս տեսանկյունից առաջինը, որ պետք է արձանագրել,... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ08.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Դուք ձեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք, գեղեցիկի կրողն ու փոխանցողը: Ձեր ավանդը անչափելի է նաեւ հասարակական-քաղաքական կյանքում, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Ի վերուստ տրված եւ սիրով ստանձնած ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում որպես... ավելին →