Ելույթներ և ուղերձներ

Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում04.02.2013

Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում

Բարև ձեզ, Սիրելի՛ արտաշատցիներ, Շատ շնորհակալ եմ, որ այսօր դուք այստեղ եք: Անկեղծորեն եմ ասում, ես չեմ համարում, որ դուք պարտավոր էիք այսօր գալ այստեղ: Ես էի պարտավոր գալ այս նույն հրապարակ, և ինչպես արդեն եղել է մի քանի անգամ՝ ձեզնից խնդրել վստահության քվե, որպեսզի կարողանամ շարունակել իրականացնել կարևոր ծրագրեր մեր երկրի զարգացման համար: Մենք շարունակում ենք մեր նախընտրական հանդիպումները և շարունակում ենք մեր ժողովրդի դատին ներկայացնել մեր ծրագրերը: Ծրագրեր, որոնք մշակված են... ավելին →

Սերժ Սարգսյանի ելույթը Վանաձորում30.01.2013

Սերժ Սարգսյանի ելույթը Վանաձորում

Բարև ձե՛զ, սիրելի վանաձորցիներ, Ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ լսելու, հուսով եմ, նաև սատարելու: Հայաստանում նախագահական ընտրարշավը շարունակվում է, և թեկնածուները ներկայանում են մեր ժողովրդին: Իմ դեպքը մի փոքր այլ է, քանի որ ես նաև գործող նախագահն եմ: Դուք ինձ նոր չեք ճանաչում, և իմ քաղաքական կենսագրությունը ձեր աչքի առաջ է եղել: Մենք միասին անցել ենք փորձությունների միջով, միասին էլ արձանագրել ենք և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մենք ձեզ հետ... ավելին →

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում24.01.2013

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ... ավելին →

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Կապանում23.01.2013

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Կապանում

 Սիրելի՛ կապանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հինգ տարի առաջ ես այստեղ էի և ձեզնից վստահության քվե էի հայցում: Այսօր կրկին ձեզ մոտ եմ՝ հաշվետվություն տալու արածի համար և ներկայացնելու այն անելիքները, որոնց շնորհիվ մեր երկիրը դառնալու է ավելի ապահով և ավելի մրցունակ: Իմ նախընտրական ծրագիրն ընդգրկում է քայլեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի պետության և հասարակության զարգացման համար և որոնք ներառում են մեր կյանքի բոլոր ոլորտները: Կապանը Հայաստանի այն բնակավայրերից է, որն Արցախյան... ավելին →

Տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերը22.11.2012

Տեղի ունեցան ԱՊՀ անդամ պետությունների ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Խորհրդարանական կենտրոնում տեղի ունեցան ՀԱՊԿ ԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերը: Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որն ընտրվեց նշված հանձնաժողովի փոխնախագահ: Մի շարք հարցերի թվում հանձնաժողովը մասնավորապես անդրադարձավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի 2012 թ. մայիսյան նստաշրջանի արդյունքներին, ՀԱՊԿ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման աշխատանքների... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ10.11.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ այսօր Հայաստանում նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը կառավարման համակարգի կարեւորագույն մասն են, տեղերում պետական քաղաքականության անմիջական իրականացնողները եւ լավագույնս գիտեն համայնքի խնդիրները, առաջինն են տեղեկանում ու տեղեկացնում դրանց մասին, առաջինն են ձեռնամուխ լինում դրանց հնարավոր լուծումներին: Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն բարդ ու պատվաբեր առաքելություն՝ լինել քաղաքացու եւ պետության անմիջական կապող օղակը:... ավելին →