Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին25.06.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված... ավելին →

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում23.06.2015

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում

 Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական... ավելին →

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին23.06.2015

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

 Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով... ավելին →

Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան23.06.2015

Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 23-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Վերոնշյալ... ավելին →

Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են մարզի հարուստ պատմամշակութային արժեքներին22.06.2015

Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են մարզի հարուստ պատմամշակութային արժեքներին

 Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց <<Ճանաչենք և պահպանենք ազգային արժեքները>>խորագրով միջոցառումների շարքը, որի նպատակն է մարզի երիտասարդներին առավել մանրամասն ներկայացնել մարզային արժեքները՝ ապահովելով ակտիվ ամառային հանգիստ: Ծրագրի մեկնարկային օրը երիտասարդները ուղևորվեցին Հաղպատ և Սանահին վանական համալիրներ, որտեղ պատմաբանի կողմից նրանց ներկայացվեց վանքերի պատմությունը, և երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող մի շարք հարցերի... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ19.06.2015

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ:... ավելին →