Լուրեր

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները04.07.2015

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները

 Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»: Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական... ավելին →

ՀՀԿ Երիտասարդական  կազմակերպության  ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին03.07.2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին

 Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից: Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին03.07.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին: Հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, գոհունակությամբ նշել է, որ ՀՊՄՀ-ն եւ Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ... ավելին →

Շնորհակալական նամակ ՀՀԿ կանանց խորհրդին02.07.2015

Շնորհակալական նամակ ՀՀԿ կանանց խորհրդին

 Օրեր առաջ ՀՀԿ կանանց խորհուրդը հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը: Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը hամատեղ միջոցառումներ անցկացրեցին խորհրդի կանանց ձեռներեցության հանձնաժողովի անդամների հետ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ եղան <Մերիդեան> նորաձևության տանը և դիտեցին սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ02.07.2015

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետը հանդես է եկել ներածական խոսքով, ուր մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, բոլորդ տեղյակ եք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտեսական օրակարգ» համաժողովում ակադեմիական աշխարհի, գործարար ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք համակողմանիորեն քննարկեցինք մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները,... ավելին →

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ վավերացվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը02.07.2015

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ վավերացվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին գումարել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ... ավելին →