Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին04.08.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար, ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ամուր ընտանիքն ու հաղթանակի մեծ ձգտումն է: «Արդեն բարի ավանդույթ է դարձել ՀՀ Նախագահի... ավելին →

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ03.08.2016

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ... ավելին →

Ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի. ՀՀ վարչապետ02.08.2016

Ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները: Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին... ավելին →

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը հանդիպել է ՀՀԿ Սիսիանի կանանց ակտիվի հետ02.08.2016

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը հանդիպել է ՀՀԿ Սիսիանի կանանց ակտիվի հետ

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը այցելել է ՀՀԿ Սիսիանի շրջանային գրասենյակ, հանդիպել կանանց ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում կանանց խորհրդի նախագահ` Ն. Ներսիսյանը ներկայացրեց կառույցի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, հանձնախմբերում կանանց ներգրավածությունը, ներկայացրեց կանանց խորհրդի աշխատանքները` կրթական, մշակութային, և առողջապահական ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու առաջիկայում կատարվելիք ծրագրերը: Հաջորդ հանդիպումը... ավելին →

«Վերնիսաժի» տարածքում կխստացվի առևտրի կանոնակարգման հարցը01.08.2016

«Վերնիսաժի» տարածքում կխստացվի առևտրի կանոնակարգման հարցը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարությունը և հողազավթումները կանխելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 8 դեպքի մասով, բացի այդ, 2 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ... ավելին →

Անապահով ընտանիքները լրացուցիչ օժանդակություն կստանան29.07.2016

Անապահով ընտանիքները լրացուցիչ օժանդակություն կստանան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կՎտ: 2016թ. օգոստոսի 1-ին ավարտվում է ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության՝ սակագնի սուբսիդավորման ժամկետը, որից հետո այն բնակչության համար 4.32 դրամով ավելի կլինի: Դա նշանակում է, որ 202 կՎտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարվի 1000 դրամ... ավելին →