Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելու մեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել եւ ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի... ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են ՀՀԿ Կոտայքի մարզային գրասենյակ
Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Կոտայքի մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում մարզային կանանց խորհրդի նախագահ Ջ. Բուբուշյանը ներկայացրեց մարզում կատարվող կանանց խորհուրդների աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա ՏԻՄ ընտրություններում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական,... ավելին →
Նոր կուսակցականներ ՀՀԿ Աջափնյակ տ/կ-ում
Հայաստանի Հանրապետական կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ՀՀԿ Աջափնյակ տ/կ խորհրդի նախագահի տեղակալ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և խորհրդի անդամներ: ՀՀԿ... ավելին →
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կայացել է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի բացումը
Հուլիսի 18-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից հայտարարված Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի բացումը: Բացմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Բացման պաշտոնական արարողությանը հաջորդեցին ամառային քաղաքական դպրոցի առաջին դասընթացները, որոնք վարեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը: Դասընթացավարներն անդրադարձ կատարեցին... ավելին →
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է Ազատամարտիկների այգին
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է: Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհդի նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Անդրադառնալով ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական... ավելին →