Լուրեր

Գիշերային ժամերին կազմակերպված ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև ողջ օրվա ընթացքում  15.01.2014

Գիշերային ժամերին կազմակերպված ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև ողջ օրվա ընթացքում

 Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 - ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա տեխնիկական աղ և 217 շլակային ավազ: Ձնամաքրման և ձնահեռացման... ավելին →

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը14.01.2014

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների... ավելին →

Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին14.01.2014

Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը և շահագրգռված ենք դրանց ընդլայնման հարցում: ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ կանենք ամեն ինչ, որպեսզի Ձեր առաքելությունը մեր երկրում հաջող... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով14.01.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա Հայաստանում է <<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով: Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների... ավելին →

Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ  13.01.2014

Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

 Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստի մասնակիցներն ընտրել են նաև նախագահության, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն և գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած... ավելին →

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել13.01.2014

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել

 Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն: Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել... ավելին →