Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց պաշտպանական դիրքեր30.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց պաշտպանական դիրքեր

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց ձորի մարզի ՀՀ մարտական հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: Աժ նախագահին ուղեկցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդվարդ Ղազարյանը, բարձրաստիճան զինվորականներ: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, ծառայության եւ կենցաղային... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին28.12.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասաց. «Հարգելի լրագրողներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես միշտ կարեւորել եմ օբյեկտիվ, անկանխակալ լրատվության դերը եւ փորձել իրատեսորեն գնահատել նրա նշանակությունը... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին28.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ազգային ժողովի աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նա գոհունակությամբ նշեց, որ անցնող տարվա ընթացքում աշխատակազմի անմիջական մասնակցությամբ Ազգային ժողովը բարձր մակարդակով կատարեց իր օրինաստեղծ եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործառույթները: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ 2014 թվականի ընթացքում ԱԺ աշխատակազմը նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր... ավելին →

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում  27.12.2013

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. <<Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր... ավելին →

Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին27.12.2013

Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

 Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության նախագահի և... ավելին →

Կայացել է ՀՀ վարչապետի մամուլի ամփոփիչ ասուլիսը27.12.2013

Կայացել է ՀՀ վարչապետի մամուլի ամփոփիչ ասուլիսը

 Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ անմիջականորեն շփվելու, ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու այս հնարավորության համար: Ուրախ եմ նաև, որ դահլիճում գտնվում են... ավելին →