Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է Top Ten Award-ի հատուկ մրցանակի  21.01.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է Top Ten Award-ի հատուկ մրցանակի

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է <<Top Ten Award>> միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում: ... ավելին →

2014թ.-ին ևս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի  20.01.2014

2014թ.-ին ևս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի

 Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում: Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման և կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կահավորման աշխատանքներ: ... ավելին →

Քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում 2013թ. քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է շուրջ 8400 քաղաքացի  20.01.2014

Քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում 2013թ. քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է շուրջ 8400 քաղաքացի

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը  20.01.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը

 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման հանդիսավոր արարողությանը: Պատվիրակության անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։ Այցի շրջանակում... ավելին →

Տարոն Մարգարյանը և Նիլ Ուշակովը քննարկել են համագործակցության ծրագրերի հետագա ընթացքի հետ կապված հարցեր18.01.2014

Տարոն Մարգարյանը և Նիլ Ուշակովը քննարկել են համագործակցության ծրագրերի հետագա ընթացքի հետ կապված հարցեր

 Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Նիլ Ուշակովը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականցվող... ավելին →

Քննարկվել են ՓՄՁ-ների հարկային ռեժիմի թեթևացմանն ուղղված խնդիրները17.01.2014

Քննարկվել են ՓՄՁ-ների հարկային ռեժիմի թեթևացմանն ուղղված խնդիրները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային... ավելին →