Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական մշտադիտարկումն անցկացրեց26.12.2013

ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական մշտադիտարկումն անցկացրեց

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել ուժային կառույցներում: Դեկտեմբերի 26-ին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Առաքել Մովսիսյանը եւ Իշխան Խաչատրյանը աշխատանքային այց կատարեցին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու 2013 թ.ձմեռային զորակոչի ընթացքին: ԱԺ պատգամավորները... ավելին →

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը  26.12.2013

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ձևավորված հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքների ընթացքը նշել է, որ նախորդ նիստից մինչ օրս... ավելին →

Վարչապետ Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում26.12.2013

Վարչապետ Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ այսօր եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013 թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև... ավելին →

Դեկտեմբերի 26-ին կկայանա ՀՀ  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տարեվերջյան ամփոփիչ մամուլի   ասուլիսը25.12.2013

Դեկտեմբերի 26-ին կկայանա ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը:  ավելին →

Մայրաքաղաքի բակային տարածքների ու մայթերի ձնամաքրումը` այս օրերի առաջնահերթությունների թվում25.12.2013

Մայրաքաղաքի բակային տարածքների ու մայթերի ձնամաքրումը` այս օրերի առաջնահերթությունների թվում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձյան ու սառույցի մաքրման աշխատանքները: Նշված բոլոր հատվածները մշակվել են նաև աղ ու ավազի խառնուրդով: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները, որոնց ներգրավվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական... ավելին →

Երևանի քաղաքապետարանի թիմը` շախմատի մրցաշարի հաղթող25.12.2013

Երևանի քաղաքապետարանի թիմը` շախմատի մրցաշարի հաղթող

Օրերս կայացած Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից կազմակերպված մրցույթին մասնակցած 7 թիմերի շարքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի թիմը` 12 հնարավորից վաստակելով 11 միավոր (թիմային 5 հաղթանակ,1 ոչ-ոքի): Քաղաքապետարանի թիմը ներկայացրել են կոմունալ տնտեսության վարչության բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետի... ավելին →