Լուրեր
Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արթիկում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաք՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն... ավելին →
Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին
Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին որոշմանը: Ըստ այդմ, մայրաքաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60.63 քմ մակերեսով բնակարանը հատկացվել է զոհված զինծառայողի մորը և եղբորը: ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներին: Քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած ներդրումային ծրագրի նպատակը Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող «Վերնիսաժի» հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք... ավելին →
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրին, որի նպատակն է նախատեսվող միջոցառումների իրականացմամբ ՀՀ ամբողջ տարածքում բարելավել բնակչությանը ցուցաբերվող վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման արդյունավետ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ և հետաքրքիր են դարձնում ներդրողների համար:... ավելին →
Հունիսի 17-ը մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրն է: Այդ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 110 երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր կազմակերպված ուխտագնացությանը: Ոտքով հաղթահարելով շուրջ 8-9 կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին վերջինիս հիշատակին և այնուհետև Սպիտակավոր... ավելին →






